Մատչելիության հղումներ

Ալիև. «Բաքուն և Մոսկվան կոնկրետ գործողություններով շարունակում են խորացնել երկկողմ կապերը»


Ադրբեջանն ու Ռուսաստանը կոնկրետ գործողությունների են դիմում երկկողմ պայմանավորվածություններն ու համաձայնագրերը կյանքի կոչելու նպատակով, այսօր Բաքվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարի խոսքով երկու երկների կառավարությունների քայլերը վկայում են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Ընթացիկ տարում արդեն մենք շահագործման կհանձնենք ռուս-ադրբեջանական սահմանին, Սամուր գետի վրա գտնվող կամուրջը, որը լավ հնարավորություններ կբացի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների և երկկողմ համագործակցության խորացման համար», ֊ նշել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG