Մատչելիության հղումներ

«Ֆլամենգոյի» մարզական կենտրոնի հրդեհի հետևանքով 10-ը մարդ է զոհվել


Պատանի ֆուտբոլիստների ազգականները և ընկերները տեղեկություններ ստանալու համար հավաքվել են «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբի հրդեհված մարզական համալիրի մոտ, Ռիո դե Ժանեյրո, 8 փետրվարի, 2019թ.
Պատանի ֆուտբոլիստների ազգականները և ընկերները տեղեկություններ ստանալու համար հավաքվել են «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբի հրդեհված մարզական համալիրի մոտ, Ռիո դե Ժանեյրո, 8 փետրվարի, 2019թ.

Ռիո դե Ժանեյրոյում «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբի մարզական կենտրոնում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 10-ը մարդ, ևս առնվազն 3-ը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Ֆլամենգոյի» գերարդիական մարզական կենտրոնի բացումն ընդամենը երկու ամիս առաջ է տեղի ունեցել:

«Գլոբո Նյուզ» բրազիլական պարբերականի փոխանցմամբ, զոհվածների թվում են նաև պատանի ֆուտբոլիստներ, սակայն անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել այդ լուրը:

«Ակումբի պատանիները գիշերը քնած էին համալիրում»,- ասել է հրշեջ ծառայության աշխատակից Դուգլաս Հենան:

Կենտրոնի սան Վինիշիուս Ջունիորն, ով հիմա խաղում է Մադրիդի «Ռեալում», Թվիթերում ցավակցական ուղերձ է տեղադրել:

«Ի՛նչ տխուր լուր է, աղոթում եմ բոլորի համար, բոլորի տոկունություն եմ մաղթում»,- գրել է երիտասարդ աստղը:

Վաղը նախատեսված է «Ֆլամենգոյի» խաղը մշտական մրցակից «Ֆլումինենսեի» հետ, սակայն ենթադրվում է, որ այդ հանդիպումն այսօրվա ողբերգության պատճառով կհետաձգվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG