Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և երկրի մի շարք շրջաններում աննախադեպ ցուրտ եղանակի հետևանքով փակվել են դպրոցները:
Օդի ջերմաստիճանն Աստանայում Ցելսիուսի սանդղակով զրոյից ցածր է 40 աստիճան:
Պավլոդարի մարզի որոշ հատվածներում ճանապարհային երթևեկությունը վատ տեսանելիության պատճառով արգելվել է:
Արևելյան Ղազախստանում գրանցվել է զրոյից ցածր 45 աստիճան: