Մատչելիության հղումներ

Կեմերովոյի մարզում ավտովթար հետևանքով 6 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել են


Ռուսաստան - Շրջված ավտոբուսը, Կեմերովոյի մարզ, 8-ը փետրվարի, 2019թ.
Ռուսաստան - Շրջված ավտոբուսը, Կեմերովոյի մարզ, 8-ը փետրվարի, 2019թ.

Կեմերովոյի մարզում երեկ շրջվել է հանքափորներին փոխադրող ավտոբուսը: Վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել է 18 մարդ, նրանցից 5-ը ծանր վիճակում են:

Ըստ մարզի ոստիկանության, ուղևորատար ավտոբուսը շեղվել է ճանապարհից, շրջվել և ընկել է 8 մետր բարձրությունից: Պատահարը տեղի է ունեցել Մեժդուրեչենսկ քաղաքի մոտակայքում:

Ծանր հետևանքներով ճանապարհային վթարի փաստով մարզի իրավապահները քրեական գործ են հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG