Փետրվարի 8-10-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 8-10-ը հնարավոր է թույլ անձրև, փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: