Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը


Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագահամագործակցության ուղենիշները։ Երկուստեք նշվել է ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG