Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Բրյուսել՝ բանակցելու «Բրեքզիթ»-ի հարցով


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Բրյուսել՝ «Բրեքզիթ»-ի հարցով խրթին բանակցությունները շարունակելու:

Փաստացի Լոնդոնին հիսուն օր ժամանակ է մնացել եվրոպական ընտանիքից բաժանվելու համար, սակայն մինչ օրս Միացյալ Թագավորությունը ապահարզանի շուրջ համաձայնեցված ծրագիր չունի:

Հանդիպումից առաջ Բրյուսելի բարձրաստիճան ներկայացուցիչներն ընդգծել են՝ բանակցային գործընթացը զրոյից սկսելու մտադրություն չունեն և ակնկալում են Մեյից կառուցողական առաջարկներ լսել:

«Ինձ հետաքրքիր է` դժոխքում ինչ հատված է առանձնացված այն մարդկանց համար, ովքեր «Բրեքզիթ» են իրականացնում՝ առանց գործողությունների ծրագրի», - նախօրեին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG