Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին դեսպանի որդին ԱՄՆ-ում ազատազրկման է դատապարտվել


Ատրճանակ, արխիվ
Ատրճանակ, արխիվ

Ամերիկյան դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել երկրում Ղրղըզստանի նախկին դեսպանի որդուն, երբ վերջինս խոստովանել է, որ փորձել է ապօրինի ճանապարհով զենք տեղափոխել Չեչնիա:

Թենգիզ Սիդիկովը ձերբակալվել էր անցած տարվա փետրվարին Վաշինգտոնի արվարձաններից մեկում: Ըստ մեղադրանքի, Սիդիկովը գործընկերոջ՝ Էլդար Ռեզվանովի հետ ավելի քան 100 միավոր հրազեն է ձեռք բերել՝ քանդված վիճակում, և փորձել առաքել Չեչնիա՝ առանց արտոնագրի:

Որդու ձերբակալությունից հետո դեսպան Զամիրա Սիդիկովան հայտարարել էր, թե նա աշխատոմ է «բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունում և որևէ կապ չունի զենքի մաքսանենգության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG