Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին


ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․
ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Վիետնամում: Այս մասին Կոնգրեսում հղած իր ամենամյա ուղերձում երեկ հայտնել է ԱՄՆ-ի նախագահը:

Սա կլինի ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը: Առաջին անգամ նրանք Սինգապուրում հանդիպել են անցած տարվա ամռանը՝ քննարկելով Կորեական թերակզին ապամիջուկայնացնելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG