Այսօր ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները ստորագրել են Մակեդոնիայի հետ ասոցացման համաձայնագիրը: Սա առանցքային իրադարձություն է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին, որից հետո Մակեդոնիան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը:
Ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թվիթերում գրել է. - «Սա պատմական օր է»:
ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը հնարավոր դարձավ, երբ բալկանյան այս երկիրն ու Հունաստանը համաձայնության եկան Մակեդոնիայի պաշտոնական անվանման հարցում: