Նազարբաևի վարչակազմը հերքում է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը։
«Սահմանադրության շրջանակներում նախագահը իրավունք ունի արտահերթ ընտրություններ հայտարարել, սակայն չի լինի», - հայտարարել է Ղազախստանի անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարչակազմը:
Այս հայտարարությունից առաջ նախագահ Նազարբաևը պաշտոնապես պահանջել է ներկայացնել նախագահական լիազորությունների ավարտին վերաբերող դրույթի իրաբանական մեկնաբանությունը:
78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները կասկածներ ունեն, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019 թվականին: Ընդդիմախոսները, որպես կանխանշան մատնանշում են աշխատավարձերի բարձրացումը, կոմունալ ծառայությունների գների նվազեցումը կամ տարիֆների սառեցումը։