Մատչելիության հղումներ

Մոսկվան մտադիր է մեծ հեռահարության նոր հրթիռներ արտադրել


Ցուցադրվում են ռուսական հրթիռները, արխիվ
Ցուցադրվում են ռուսական հրթիռները, արխիվ

Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման մասին պայմանագրից դուրս գալու մասին հայտարարությունից հետո Մոսկվան պլանավորում է առաջիկայում մեծ հեռահարության նոր հրթիռներ արտադրել:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2019-2020 թվականներին պետք է մշակվի «Կալիբր» թևավոր հրթիռներով նավերի ցամաքային տարբերակը: Նրա խոսքերով՝ այս քայլերը Մոսկվայի «հայելային պատասխանն է» Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշմանը:

Ամերիկյան կողմը պնդում է, որ Մոսկվան խախտում է պայմանագրի դրույթները: Սառը պատերազմի տարիներին կնքված այդ պայմանագրով ԽՍՀՄ-ն ու Միացյալ Նահանգները պարտավորվել են ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները, ինչպես նաև երեք տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հթիռների արձակման կայանները։

Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG