Մատչելիության հղումներ

Դիվերսիայի փորձի համար Արցախում դատապարտված ադրբեջանցին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել


Էլնուր Հուսեյնզադեն Արցախի ԱԱԾ տեսանյութում, փետրվար, 2017թ․

Պաշտոնական Ստեփանակերտը ազատ է արձակել դիվերսիայի փորձի համար դատապարտված ադրբեջանցուն:

Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ երկու տարվա ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Չի հաղորդվում՝ արդյո՞ք նա հանձնվել է Ադրբեջանին:

Հուսեյնզադեն ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 1-ին Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, վստահեցնում էր, թե Էլնուր Հուսեյնզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և այլևս հաշվառված չէր ադրբեջանական զինված ուժերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG