Տասնյակ կաթոլիկներ և հազարավոր մահմեդականներ Աբու Դաբիի Zayed Sports City Stadium մարզադաշտում մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Արաբական թերակղզում առաջին պատմական պատարագի մատուցման արարողությանը:
Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել նախօրեին՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու առաջին քահանայապետը, ով այցելում է իսլամի հայրենիք՝ Արաբական թերակղզի: Նրա այցի նպատակը կաթոլիկների և մահմեդականների միջև երկխոսության ամրապնդումն է: