Մատչելիության հղումներ

Թուրքմենական ավիաընկերություններին արգելվել է չվերթներ իրականացնել ԵՄ երկրներ


«Թուրքմենական ավիաուղիներ»-ի օդանավ, արխիվ
«Թուրքմենական ավիաուղիներ»-ի օդանավ, արխիվ

Ավիացիայի անվտանգության եվրոպական գործակալությունը արգելել է «Թուրքմենական ավիաուղիներ»-ին (Türkmenhowayollary) չվերթներ իրականացնել ինչպես Եվրամիության երկրներ, այնպես էլ տարանցիկ չվերթներ՝ Եվրամիության օդային տարածքով: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հայտարարությունը:

Թուրքմենական կողմը պետք է հաստատի անվտանգության միջազգային չափանիշները, սակայն թե ինչ չափանիշներ է խախտել ավիաընկերությունը, չի հստակեցվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG