Մոսկվայի կենտրոնում` Նիկիտսկի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկում այսօր առավոտյան բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է յոթի: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` տեղեկացնելով, որ հրդեհի ընդհանուր ծավալը շուրջ հազար քառակուսի մետր է կազմում:
Այսօր առավոտյան հաղորդվում էր չորս զոհերի մասին:
Հրդեհված շենքը կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ` 1912 թվականին: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ այս շենքում են բնակվում մոսկովյան ստեղծագործական մտավորականության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ նկարիչ Նիկաս Սաֆրոնովը, դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն, հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետի դուստրը: