Մատչելիության հղումներ

Լավրով. «Պատրաստ ենք քննարկել Ղրղըզստանի տարածքում երկրորդ ռուսական ռազմակայանի ստեղծման հարցը»


Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ընդունում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բիշքեկ, 4-ը փետրվարի, 2019թ․
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ընդունում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բիշքեկ, 4-ը փետրվարի, 2019թ․

Մոսկվան պատրաստ է քննարկել Ղրղըզստանի տարածքում երկրորդ ռուսական ռազմակայանի ստեղծման հարցը: Այսօր Բիշքեկում Ռուս-ղրղըզական Սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Դա մեր նախաձեռնությունը չէ: Այդ մասին մենք առաջին անգամ ենք լսում: Պատրաստ ենք մեր ղրղըզ գործընկերների հետ քննարկել անվտանգության ոլորտին վերաբերող այն բոլոր գաղափարները, որոնք ծագում են մեր ղրղըզ գործընկերների մոտ», - հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին:

Անցած տարեվերջին Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել էր, որ պաշտոնական Բիշքեկը ռուսական նոր ռազմակայան բացելու խնդրանքով Մոսկվային դիմելու մտադրություն չունի:

Ղրղըզստանում տեղակայված միակ ռուսաստանյան ռազմակայանը գտնվում է «Կանտ» ռազմական օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG