Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ասել է, որ Սիրիայում այս պահին կա 2 հազար ամերիկացի զինծառայող:
«Նրանց դուրս բերումն արդեն սկսվել է, բայց դա աստիճանաբար է տեղի ունենում՝ տարածքներն «Իսլամական պետությունից» ազատելու ընթացքում», - ասել է Թրամփը CBS հեռուստակայանին:
Նրա փոխանցմամբ, Սիրիայում տեղակայված ամերիկացի զինծառայողների մի մասը կտեղափոխվի Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայան, մի մասն էլ կվերադառնա հայրենիք:
Դոնալդ Թրամփը 2018 թվականի դեկտեմբերի 19-ին է հայտարարել, որ հրամայել է դուրս հանել ամերիկյան ուժերը Սիրիայից: