Մատչելիության հղումներ

Եվրոպական 7 երկրներ այսօր Գուաիդոյին կճանաչեն Վենեսուելայի նախագահ


Նիկոլաս Մադուրոն և Խուան Գուաիդոն:
Նիկոլաս Մադուրոն և Խուան Գուաիդոն:

Եվրամիության 7 պետություններ մտադիր են Խուան Գուաիդոյին ճանաչել Վենեսուելայի նախագահ այն դեպքում, եթե ի պաշտոնե նախագահ Նիկոլաս Մադուրոն չենթարկվի նոր ընտրություններ անցկացնելու պահանջին:

Այդ հարցով 7 երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Բելգիան Մադուրոյին ներկայացրել են 8-օրյա վերջնաժամկետ, որն այսօր է սպառվում:

Մադուրոն երեկ մերժել է պահանջը: - «Ես եմ Վենեսուելայի իրական նախագահը»,- հայտարարել է նա:

Միացյալ Նահանգները, Կանադան, Բրազիլիան, Կոլումբիան և Արգենտինան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, Եվրախորհրդարանը և միջազգային կազմակերպություններ Գուաիդոյին արդեն ճանաչել են որպես Վենեսուելայի միջանկյալ նախագահ:

Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեանև մի քանի այլ երկրներ հայտարարել են Մադուրոյին սատարելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG