Մատչելիության հղումներ

«Արևմուտքը պետք է հաշտվի Իրանի հրթիռների հզորության հետ»


Իրանի բրիգադի գեներալ, Մահմեդական գվարդիայի փոխհրամանատար Հոսեյն Սալամին, արխիվ, Թեհրան, 29 դեկտեմբերի, 2018թ.

Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատար, Մահմեդական գվարդիայի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իր երկիրը ստիպված կլինի «լրացնել ռազմավարական հարցում ի հայտ եկող բացը և ավելացնել հրթիռների հեռահարությունը, եթե արևմտյան երկրները պնդեն դա սահմանափակելու վրա»:

«Եթե եվրոպացիները կամ որևէ ուրիշ ուժ ցանկանա դավադրաբար զինաթափել մեր երկիրը, մենք ստիպված պատասխան քայլի կդիմենք»,- ասել է բրիգադի գեներալը:

Նրա փոխանցմամբ, Արևմուտքը պետք է հաշտվի Իրանի հրթիռների հզորության հետ:

«Տեխնիկական կամ այլ խոչընդոտներ չկան, մենք կարող ենք ավելացնել հեռահարությունը», - ասել է բրիգադի գեներալը:

Նրա փոխանցմամբ, Իրանի հրթիռային տեխնոլոգիայի նպատակը միայն երկրի պաշտպանությունն է:

Նախօրեին Իրանը փորձարկել է «Հովեիզահ» անվամբ նոր թևավոր հրթիռ, որի հեռահարությունը 1300 կիլոմետր է: Փորձարկումը տեղի է ունեցել Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG