Մատչելիության հղումներ

Ռուս ռեփեր Դեցլի մահվան փաստով նախաքննություն է իրականացվում


Ռուս հայտնի հիփ֊հոփ երաժիշտ, ռեփեր Դեցլի մահվան փաստով նախաքննություն է իրականացվում։ Կիրիլ «Դեցլ» Տոլմացկին մահացել է փետրվարի3֊ին՝ վաղ առավոտյան, սրտի կաթվածից՝ Իժևսկում տված համերգից հետո։ Երգիչը, ում երաժշտական կեղծանունը ժարգոնային ռուսերենով նշանակում է «պստիկ», ընդամենը 35 տարեկան էր։

Դեցլը իր առաջին՝ «Ո՞վ ես դու» ալբոմը թողարկել է 2000 թվականին՝ վաճառելով ավելի քան 1 միլիոն օրինակ։ Նա մի շարք մրցանակների դափնեկիր է՝ այդ թվում «Ոսկե Գրամոֆոն», Muz-TV և MTV։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG