Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ, և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում: