Մատչելիության հղումներ

Կատարը նվաճել է ֆուտբոլի Ասիայի գավաթը


ԱՄԷ - Կատարի հավաքականը տոնում է հաղթանակը, Աբու Դաբի, 1-ը փետրվարի, 2019թ.
ԱՄԷ - Կատարի հավաքականը տոնում է հաղթանակը, Աբու Դաբի, 1-ը փետրվարի, 2019թ.

ՖԻՖԱ-ի վարկանիշով աշխարհում ընդամենը 93-րդ տեղը զբաղեցնող Կատարի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Աբու Դաբիում Ասիական գավաթի եզրափակիչում 3:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել ՖԻՖԱ-ի վարկանիշով աշխարհի 50-րդ թիմը համարվող Ճապոնիայի ընտրանու նկատմամբ:

Կիսաեզրափակիչներում Կատարը 4:0 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրություններին, իսկ Ճապոնիան 3:0 հաշվով առավելության է հասել մրցաշարի առաջատարներից մեկը համարվող Իրանի թիմի նկատմամբ:

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված այդ մրցաշարին մասնակցել է 24 հավաքական:

Կատարը երեկվա հաղթանակով վաստակել է ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 2021 թվականի մրցաշարին մասնակցելու իրավունք:

«Կատարն այսօր Ասիայի լավագույն թիմն է», - հայտարարել է հավաքականի դարպասապահ Սաադ Ալ Շիիբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG