Ռուսաստանում Սարատովի շրջանում գտնվող թիվ 7 կալանավայրում երեկ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց մասնակից են դարձել մի քանի հարյուր կալանավորներ:
Իրավիճակը սրվել է, երբ կալանավայրի ոստիկանները ծեծկռտուքի մեջ ներքաշված մի քանի կալանավորներից պահանջել են անհապաղ ցրվել: Վերջիններս չեն ենթարկվել իրավապահների պահանջին, ինչը հանգեցրել է զանգվածային անկարգությունների:
Իշխանությունների փոխանցմամբ, Սարատովի շրջանի թիվ 7 կալանավայրում պատիժը կրում է մոտ 800 մարդ, մեծ մասը՝ ծանր հանցագործությունների համար:
Ըստ կալանավայրի պաշտոնյաների, այսօր իրավիճակը կայուն է: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: