Այսօր Փարիզում նորից բողոքի երթ են անցկացրել «դեղին բաճկոնավորների» շարժման մի քանի հազար ակտիվիստներ:
Ֆրանսիայում 12 շաբաթ շարունակ հակակառավարական ցույցեր են: Այսօր բողոքի ոչ լայնածավալ ակցիաներ են եղել նաև երկրի այլ քաղաքներում:
«Դեղին բաճկոնավորները» շարունակում են բողոքի միջոցառումները, թեպետ նկատելի է դառնում շարժման որոշակի թուլացում, որին զուգահեռ աճում է նախագահ Էմանյուել Մակրոնի աջակիցների թիվը:
Նոյեմբերին մեկնարկած ակցիաների և բախումների ընթացքում ընդհանուր հաշվով վնասվածքներ են ստացել մոտ հազար ոստիկաններ և 1700 ցուցարարներ:
Ակցիաները սկսվել են, երբ իշխանությունները որոշել են բարձրացնել ավտոմեքենաների վառելիքի ակցիզային հարկը, ինչը հանգեցրել է գնաճի:
Այսօր Ֆրանսիայի քաղաքներում տեղակայվել է 80 հազար ոստիկան, նրանցից 5 հազարը՝ մայրաքաղաք Փարիզում: