Մատչելիության հղումներ

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատավարձը աճում է ևս 15-20 տոկոսով. Արսեն Թորոսյան


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Հունվարի 1-ից ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատավարձը աճում է ևս 15-20 տոկոսով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40 տոկոսի չափով», - գրել է նախարարը:

«Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։ Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին», - ընդգծել է առողջապահության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG