Մատչելիության հղումներ

«Վենեսուելայում իշխանափոխությունը ձեռնտու է Ռուսաստանին և Չինաստանին»


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, միջանկյալ նախագահ Խուան Գուաիդոն, Կարակաս, 30 հունվարի, 2019թ.
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, միջանկյալ նախագահ Խուան Գուաիդոն, Կարակաս, 30 հունվարի, 2019թ.

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից միջանկյալ նախագահ ճանաչված Խուան Գուաիդոն ասել է, որ Վենեսուելայում իշխանափոխությունը բխում է նաև երկրի հիմնական վարկատուներ Ռուսաստանի և Չինաստանի շահերից:

«Մադուրոն չի պաշտպանում Վենեսուելան, չի պաշտպանում որևէ մեկի ներդրումները, հետևաբար, Վենեսուելան հարմար չէ բիզնեսի համար, հարմար չէ նաև Ռուսաստանի և Չինաստանի համար: Ինչո՞ւ, որովհետև սղաճը հասել է 2 միլիոն տոկոսի, նավթի օրական արդյունահանումը 3 և կես միլիոն բարելից իջել է մինչև 1 միլիոն բարել»,- ասել է Գուաիդոն:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանին և Չինաստանին անհրաժեշտ է գործ ունենալ կայուն երկրի հետ, որտեղ կլինի նոր կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG