Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ես ռուսների միջամտության գործով չեմ անցնում»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփն ասել է, թե իր փաստաբանները հավաստիացրել են, որ ինքը չի անցնում 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության գործով, որը հետաքննում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը:

New York Times-ին տված հարցազրույցում, որը երեկ է հրապարակվել, Թրամփն ասել է, թե այդ մասին փաստաբաններին հայտնել է արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտայնը, ով առաջիկայում ազատելու է պաշտոնը:

Թրամփը նաև պնդել է, թե երբեք որևէ մեկին չի խնդրել դեմոկրատական կուսակցության կայքից գողացված և Wikileaks-ի կողմից հրապարակված էլեկտրոնային նամակների մասին խոսել իր երբեմնի խորհրդական և քաղաքական դաշնակից Ռոջեր Սթոունի հետ:

Սթոունը Մյուլերի վարած հետաքննության շրջանակներում մեղադրվում է 7հոդվածներով և հունվարի 25-ին ձերբակալվել է:

Ըստ քննիչների, Թրամփի նախընտրական թիմի բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանակին կապ են հաստատել Սթոունի հետ՝ նպատակ ունենալով գողացված էլեկտրոնային նամակներն օգտագործել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկաբեկելու համար:

Քննիչները չեն հրապարակում «բարձրաստիճան ներկայացուցիչների» անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG