Մատչելիության հղումներ

ԱՄՆ դուրս է գալիս հրթիռների պայմանագրից


Ռուս զինվորականները ցուցադրել են 9M729 հրթիռի բաղադրիչները, Մոսկվա, 23 հունվարի, 2019թ.
Ռուս զինվորականները ցուցադրել են 9M729 հրթիռի բաղադրիչները, Մոսկվա, 23 հունվարի, 2019թ.

Միացյալ Նահանգները դուրս է գալիս փոքր և միջին հեռահարության հրթիռների 1987 թվականի պայմանագից: Այդ մասին այսօր հաղորդել է պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Պետքարտուղարն ասել է, որ Վաշինգթոնը Մոսկվային պաշտոնապես կտեղեկացնի այդ որոշման մասին: Պայմանագրից դուրս գալու գործընթացը կտևի կես տարի:

Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է պայմանագիրը խախտելու համար՝ նշելով ռուսների կողմից պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ ստեղծելու հանգամանքը:

Խոսքը 9M729 ՛՛Новатор՛՛ (հայտնի է նաև SSC-8 անվամբ) տեսակի հրթիռի մասին է, որը, ռուսների պնդմամբ, չի հակասում 1987 թվականին Խորհրդային միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կնքած պայմանագրին:

Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այդ հրթիռի արտադրությունը կամ դրա տեխնիկական պարամետրերը համապատասխանեցնել պայմանագրին, և ներկայացրել է վերջնագիր, որի ժամկետը վաղն է սպառվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG