Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ


Եվրախորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ՝ կոչ անելով Եվրամիության կառավարությանը հետևել այդ օրինակին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն էր թվիթերյան գրառմամբ շնորհավորել Գուայդոյին՝ «նախագահական պարտականությունները ստանձնելու կապակցությամբ», և խոստացել ավելացնել Վաշինգտոնի աջակցությունը բռնապետական կառավարմամբ հայտնի վարչակազմի դեմ պայքարող ուժերին:

Մադուրոն, որին աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Կուբան, կտրականապես մերժում է հրաժարական տալու և նոր ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG