Աֆղանստանի գրեթե կեսը վերահսկող «Թալիբան» զինված խմբավորումը պաշտոնապես հայտարարել է, որ չի ձգտում միանձնյա ղեկավարել երկիրը ապագա որևէ կառավարության կառուցվածքում և ցանկանում է գոյակցել ներկա հաստատությունների հետ։
Արևմտյան լրատվամիջոցները նկատում են, որ «Թալիբան»-ի խոսնակ Սուհեյլ Շահինի երեկվա հայտարարությունը արտասովոր հաշտվողական է և ակներևաբար ուղղված է Աֆղանստանի առաջնորդների շրջանում մտահոգությունների փարատմանը, քանի որ նրանք դեմ են խաղաղության որևէ համաձայնագրի, որը կներառի ապստամբ խմբավորումը: