Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը Վենեսուելայի ճգնաժամի կողմերին երկխոսության կոչ է արել


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել առանց նախապայմանների երկխոսություն սկսել Նիկոլաս Մադուրոյի հետ: «Մենք անկեղծորեն ցանկանում ենք պայմաններ ստեղծել կառավարության և ընդդիմության միջև երկխոսության համար: Այդ մասին մենք խոսում ենք Վենեսուելայի մեր գործընկերների, Չինաստանի, Լատինական Ամերիկայի տարածաշրջանի պետությունների ու եվրոպացիների հետ»,-ասել է Լավրովը, Իրաքի գործընկերոջ հետ այսօր կայացած մամուլի համատեղ ասուլիսում:

Նիկոլաս Մադուրոն երկխոսության պատրաստակամություն է հայտնել, հնարավոր համարելով երրորդ երկրների միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG