Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը հունվարի 30-ի նիստում կողմ է քվեարկել սենատոր Ռաուֆ Արաշուկովին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության առաջարկին: Սենատորը տեղում ձերբակալվել է: Նա կասկածվում է 2010 թվականին Կարաչևո-Չերքեզիայում երկու մարդու սպանությանը առնչություն ունենալու մեջ: 32-ամյա Արաշուկովը Դաշնային Խորհրդի սենատոր է 2016 թվականից, հաղորդվում է, որ նա Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է:
ՌԴ Դաշնային Խորհրդի նիստի ընթացքում սենատոր է ձերբակալվել՝ ծանր հանցագործության կասկածանքով
