Մատչելիության հղումներ

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով


Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների տարածաշրջանային պարկ, որը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։

«Գալաքսի» ընկերությունների խմբի տարծած հաղորդագրության համաձայն, պարկը նախատեսվում է ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում նորարարական լուծումներ առաջարկող ընկերությունների համար՝ ավելի քան 6000 աշխատատեղերով։

Պարկում ներկայացված կլինեն «սթարթ-ափներ» ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։

Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է, որի կազմի մեջ են մտնում, մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջատար Ucom և iunetworks ընկերությունները։

XS
SM
MD
LG