Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում կոնսենսուս ունի՝ բացառել ուժի կիրառումը. ՌԴ ԱԳ փոխնախարար


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպման ժամանակ մի շարք հարցերի թվում անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին։

«Ես այստեղ եմ աշխատանքային այցով, մենք երեկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ գրեթե կես օր քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող գրեթե բոլոր հարցերը, որոնք հետևողականորեն զարգանում են նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միություն, ԱՊՀ, ՀԱՊԿ։ Մենք զարգացրել և շարունակելու ենք զարգացնել համագործակցությունը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարասինը՝ նշելով, որ խոսել են նաև ղարաբաղյան խնդրից։

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Ղարաբաղի խնդրին, ողջունել ենք երկու երկրների ղեկավարների հանդիպումը և ցանկություն ենք հայտնել, որ այդ հանդիպումները շարունակական լինեն։ Գիտեք՝ այդ ուղղությամբ աշխատում են համանախագահները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Առջևում նոր հանդիպումներ են, այդ հանդիպումները տեղի կունենա տարբեր մակարդակներում՝ թե՛ արտգործնախարարների, թե՛ երկու երկրների ղեկավարների։ Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի լինեն սուբստանտիվ, գրանցեն իրական արդյունքներ և առաջընթաց։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի և հանգիստ։ Մենք գոհունակությամբ ընդգծում ենք, որ վերջին ամիսներին այն կա. միջազգային հանրությունը՝ համանախագահող երեք երկրները, Եվրոպական միությունը կոնսենսուս ունեն՝ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG