Մատչելիության հղումներ

«Լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ». Արսեն Թորոսյան


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմել է Շտապօգնության ծառայության ղեկավարությանը՝ հորդորելով ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ձայնային և լուսային ազդանշանների պարտադիր միացրած լինելը։ Այդ մասին Թորոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նախարարը մյուս վարորդներին կոչ է արել միշտ զիջել շտապօգնության մեքենաներին։

«Քիչ առաջ տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է», - գրել է նախարարը և վիրավորներին շուտափույթ ապաքինում ցանկացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG