Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը առավել լուրջ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար լրտեսության ու կիբերհարձակումների հետ կապված, քանի որ ջանում են ընդլայնել իրենց ազդեցությունն աշխարհում:
Երեկ Սենատում համաշխարհային վտանգների մասին խոսելիս Քոութսը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի կապերն այժմ ավելի սերտ են, քան եղել են տասնամյակներ շարունակ, և դա է՛լ ավելի մեծ սպառնալիք է՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ հեռացել են անվտանգության և առևտրային հարցերում Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխությունների պատճառով։
«Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ավելի հաճախակի են դիմում կիբերգործողությունների` սպառնալով թե՛ մարդկային ուղեղներին և թե՛ մեքենաներին ավելի ու ավելի ընդլայնվող եղանակներով՝ տեղեկատվություն գողանալով, ազդելով մեր քաղաքացիների վրա կամ վնասելով կարևոր ենթակառուցվածքները», - ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը: