Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա կառավարության անդամների երդման արարողությունը


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Նախագահի նստավայրում այսօր կկայանա կառավարության անդամների երդման արարողությունը:

Կառավարության անդամ փոխվարչապետերն ու նախարարներն իրենց պաշտոններին են նշանակվում վարչապետի առաջարկությամբ, բայց նախագահի կողմից:

Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախարարությունների թիվը կրճատելու մասին։

Այս պահին նշանակվել են 2 փոխվարչապետերն ու 12 նախարարները, չեն նշանակվել 5 գերատեսչությունների՝ գյուղատնտեսության, սփյուռքի, մշակույթի, սպորտի ու էներգետիկայի, ղեկավարները։

Այդ պաշտոններում թեկնածուներ չառաջադրած վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հղում էր արել օրենքին, թե կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների երկու երրորդը։ Ենթադրվում է, որ չեն նշանակվել հենց կրճատվող նախարարությունների ղեկավարները։

Նախարարությունների թիվը կարող է կրճատվել կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններից հետո միայն, դրանք դեռևս չեն ներկայացվել խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG