Մատչելիության հղումներ

Մակունց․ Քննարկումների արդյունքում կարող է ձևավորվել օրենսդրական փաթեթ


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում այսօր աշխատանքային փակ քննարկում անցկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ, որի ընթացքում քննարկվեց նաև գերատեսչության պարգևավճարների հետ կապված հարցը:

«Երբ քննարկումների արդյունքում ձևավորվի համապատասխան փաթեթ, «Իմ քայլը» խմբակցությունը կձեռնարկի որոշակի քայլեր», - հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պետական եկամուտների կոմիտեում պարգևատրումները կատարվել են օրենքի տառին համապատասխան», - Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետո քննարկումից հետո լրագրողների հետ զրուցում հայտարարեց սկալնդալի կենտրոնում հայտնված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա պնդեց, թե սուտ են մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ 9 մլն, 8 մլն կամ 7 մլն պարգևատրում է եղել իր ղեկավարած գերատեսչությունում․ - «Ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք, չէ՞: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ․․․ Մեր իրավաբանների հետ միասին մենք աշխատում ենք՝ ինչպե՞ս անենք, որ հանրայնացնենք էն տեղեկատվությունը, որը հանրայնացնելու այսօր իրավական հնարավորություն չունենք: Պատգամավորները ևս ասեցին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն և պետական ծառայող այդ կապը շատ ավելի թափանցիկ լինի»:

«Ազատության» հարցին, թե ինչու հենց ՊԵԿ-ի հետ կազմակերպվեց փակ քննարկումը, Անանյանն արձագանքեց․ - «Ինչքանով ես եմ տեղյակ, հերթով բոլորի հետ աշխատանքային քննարկումներ են լինելու»:

Անանյանն ասաց, որ ինքը հայտարարագրել է շուրջ 23 մլն դրամ եկամուտ, և պարզաբանեց․ - «4,8 միլիոն Ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18,5 միլիոն ստացել եմ Պետական եկամուտների կոմիտեից: 4,8-ը ստացել եմ 4,5 ամսվա համար, 18,5-ը ստացել եմ 7,5 ամսվա համար․․․ Իմ եկամուտները ամսեկան 2,3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով և պարգևտրումներով»:

Պետեկամուտների կոմիտեն և կառույցի ղեկավարը հայտնվել էին քննադատության թիրախում մամուլում հայտնված տեղեկությունից հետո, թե գերատեսչությունում բարձր պարգևավճարներ են տրվել աշխատակիցներին:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ աշխատակիցներին բարձր պարգևավճարներ են տվել նաև մի քանի մարզպետ և նախարարություններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG