Մատչելիության հղումներ

Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ


Հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկման է դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարել է Գագիկ Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն:

Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը։

Այս մասին տեղեկացրեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG