Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ VTB բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։
Ըստ հաղորդագրության, մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։
«Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում։