Մատչելիության հղումներ

Հաշոգիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը կհրապարակվի հունիս ամսին

Արտադատական մահապատիժների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարը այսօր Ստամբուլում հայտարարել է, որ կազմակերպությունն առաջիկա հունիսին կհրապարակի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանը վերաբերող համապարփակ զեկույցը:

Կալամարի խոսքով, զեկույցը կքննարկվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի լիագումար նիստի ընթացքում:

Հաշոգիի սպանությանը վերաբերող զեկույցի նախապատրաստման շրջանակներում ՄԱԿ-ի զեկուցողը Թուրքիա էր ժամանել երկուշաբթի օրը: Այսօր Ագնես Կալամարը փորձել է մուտք գործել Հաշոգիի սպանության վայր` Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գխավոր հյուպատոսության շենք: Սաուդյան Արաբիայի իշխանությունները, սակայն, ՄԱԿ-ի զեկուցողին նման իրավունք չեն ընձեռել:

XS
SM
MD
LG