2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունը, որ վարում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի ղեկավարած խումբը, մոտենում է ավարտին: Անցած գիշեր նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը:
«Ես ակնկալում եմ, որ տնօրեն Մյուլերը կներկայացնի ամփոփիչ զեկույցը: Ես չեմ ցանկանում խոսել այս պահին ընթացող հետաքննության մասին: Կարծում եմ, որ հետաքննությունը մոտենում է ավարտին, և հուսով եմ, որ տնօրեն Մյուլերի կազմած զեկույցը մենք կստանանք հնարավորինս սեղմ ժամկետներում», - հայտարարում էր ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարը: