Մատչելիության հղումներ

Թեհրանն ու Դամասկոսը ցանկանում են խորացնել տնտեսական կապերը


Սիրիայի վարչապետ Իմադ Խամաիսը և Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, Դամասկոս, 28-ը հունվարի, 2019թ․
Սիրիայի վարչապետ Իմադ Խամաիսը և Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, Դամասկոս, 28-ը հունվարի, 2019թ․

Սիրիան և Իրանը պարտավորվում են խորացնել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Կողմերը նման պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի առաջին փոխնախագահ Էշհաղ Ջահանգիրիի Դամասկոս պաշտոնական այցի շրջանակներում:

Իրանի փոխնախագահը և Սիրիայի վարչապետը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Սիրիական կառավարության ղեկավարի խոսքով՝ այս պայմանագրի կնքումը «պատմական իրադարձություն է»:

«Մենք ցանկանում ենք աշխարհի ժողովուրդներին տեղեկացնել, որ Իրանը և Սիրիան պաշտպանում են խաղաղության հաստատումը տարածաշրջանում և ողջ աշխարհում: Հուսով ենք, որ մեր երկու պետությունների տնտեսական կապերը նույնքան սերտ կլինեն, որքան քաղաքական հարաբերությունները», - Դամասկոսում ասուլիսի ժամանակ հայտարարում էր Իրանի առաջին փոխնախագահ Ջահանգիրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG