Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ողջունում է առաջընթացը թալիբների և ամերիկացիների միջև բանակցություններում


ԱՄՆ - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Պենտագոնում, 28-ը հունվարի, 2019թ․
ԱՄՆ - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Պենտագոնում, 28-ը հունվարի, 2019թ․

Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է այն առաջընթացը, որ ձեռք է բերվել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների և Միացյալ Նահանգների միջև Կատարում անցած շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Վաշինգտոն այցի ընթացքում` հույս հայտնելով, որ «Թալիբան»-ի հետ բանակցությունները ի վերջո կհանգեցնեն 17 տարի շարունակվող աֆղանական պատերազմի ավարտին:

«Զինյալները չեն կարող հաղթել ռազմի դաշտում, ուստի ստիպված են նստել բանակցային սեղանի շուրջ», - նշել է Ստոլտենբերգը:

Թալիբների հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի մասին երեկ հայտարարել էր Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG