Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կհրապարակի Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով որոշումը


Վերաքննիչ դատարանն այսօր կհրապարակի նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է գլխավոր դատախազությունը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) միջնորդել էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր միջնորդությունը։

Դեռ 2018-ի օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2018-ի դեկտեմբերի 11-ին Գևորգյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG