Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայն առաջարկել է միջազգային խորհրդաժողով հրավիրել՝ Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման հարցով վերջնական համաձայնագիր մշակելու համար:
Երեկ Հարադինայը Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի նամակ է հրապարակել այդ առաջարկությամբ, որը, նրա խոսքով, ուղարկվել է ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա: