Ֆեյսբուքը հայտարարել է, որ խստացնում է քաղաքական գովազդների իր կանոնները, որպեսզի «կանխի օտարերկրյա միջամտությունը» ընտրություններին Եվրոպայում և այլ երկրներում։
Մարտի վերջին Եվրամիությունում լրացուցիչ գործիքներ կգործարկվեն՝ «Ֆեյսբուքում քաղաքական գովազդները ավելի թափանցիկ դարձնելու համար», երեկ Բրյուսելում հայտարարել է ընկերության գլոբալ քաղաքականության և հաղորդակցության հարցերով փոխնախագահ Նիք Քլեգը:
Նոր կանոնները կպահանջեն, որպեսզի մայիսին ԵՄ երկրներում անցկացվելիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ կապված քաղաքական գովազդն ուղեկցվի «Լիազորված է» և «Վճարված է» մակնշումներով: