Մատչելիության հղումներ

Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Նիկոլ Փաշինյանին. Զայբերտ


Անգելա Մերկելն ու Նիկոլ Փաշինյանը Երևանում, 24-ը օգոստոսի, 2018թ.
Անգելա Մերկելն ու Նիկոլ Փաշինյանը Երևանում, 24-ը օգոստոսի, 2018թ.

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ վկայակոչելով Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին, հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նստավայրում ուրբաթ օրը՝ փետրվարի 1-ին կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ», - ասել է Զայբերտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG