Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն մշակել է «Արդյունավետ արդարադատության հայեցակարգ»


Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը, այսօր պատասխանելով անցումային արդարադատությանը վերաբերող հարցին, նշեց․ - «Անցումային արդարադատության վերաբերյալ դուք՝ լրագրողներդ, մեղք չունեք, որ պատկերացում չունեք այդ երևույթի մասին: Նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն: Ես հիմա չգիտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, դա ինչ է: Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա հազար տարբեր դրսևորումներ, բայց թե ինչ է մեզ մոտ նախատեսվում կամ ծրագրվում, կամ այդ ինչ խմբեր են աշխատում, ես տեղեկություն չունեմ»:

Փոխանցելով, որ ԲԴԽ-ն այդ խմբերի աշխատանքին չի մասնակցում՝ Հարությունյանն ասաց․ - «Մենք նման մասնակցություն չունենք, բայց ամբողջ արդարադատության լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ մենք մշակեցինք արդյունավետ արդարադատության մի հայեցակարգ, մեր կայքում տեղադրված է: Հիմա, դրանից ելնելով, ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում: Թե որքան կհամընկնի հնարավոր այդ տարբեր մշակումների հետ, ես դժվարանում եմ ասել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG